Մշակույթ

Երևանից մինչև Ադուլլահ Գյուլ ու Ահմադինեժադ. այս ամենը «Անդին» ամսագրում

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Բոլորովին վերջերս լույս ընծայված «Անդին» նոր ամսագիրը, հանրությանը կներկայացվի «Գարուն» ամսագրի սկզբունքներով: «Անդին»-ի հիմնադիր-հրատարակիչ Մերուժան Տեր-Գուլանյանը տեղեկացրել է, որ ամսագիրը լույս չի ընծայվելու միայն Երևանում. Երևանից մինչև Ադուլահ Գյուլ ու Ահմադինեժադ՝ սա է «Անդինի» նպատակն ասել է նա, պարզաբանելով, որ «Անդին»-ը անկախության սերնդի համար է, այն նպատակ ունի զարգացնել ազգային արժանապատվությունը:

«Անդին» գրական-գեղարվեստական, հասարակական քաղաքական նոր ամսագիր` հայ ընթերցողի համար: «Անդին» ամսագրի հիմնադիր-հրատարակիչ Մերուժան Տեր-Գուլանյանի խոսքով` հանրությանը ներկայացված նոր ամսագիրը նպատակ ունի անկախության սերունդի մոտ առաջին հերթին զարգացնել ազգային արժանապատվությունը: Նա վստահ է, որ ամսագրի ընթերցողը կհարստանա ու կվերարժևորի ազգային արժեքները:

Կարմիր գիծը վաղուց հատել ենք, սակայն անդին չենք. «Անդինության զգացողությունը չունենք, թեև արդեն 22 տարի անկախ ենք»,- կարծում է Մերուժան Տեր-Գուլանյանը: Ամսագրի ստեղծման նպատակն է վեր հանել մեր խնդիրները, որ մեզ ճիշտ հասկանանք ու տեսնենք: Պետք է արժևորել այն ինչը կարևոր է ազգը պահելու համար, շատերը չեն տարբերում մեր ազգայինը օտարից ասաց գրողը պարզաբանելով,- «Մենք ունենք հզոր անցյալ, որը չենք կարողանում գիտակցել և ներկայացնել նոր սերնդին ու աշխարհին»: Համակարգչային այս դարաշրջանում նոր ամսագիրը երիտասարդներին սովորեցնելու շատ բան ունի, այնտեղ զետեղված նյութերը երբևէ չեն արտատպվելու համացանցից, վստահեցրեց Մերուժան Տեր-Գուլանյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչով է բացատրվում այս ընդգրկումը: «Անդին» գեղարվեստական, հասարակական քաղաքական նոր ամսագիրը շատ կարևոր է այսօրվա զինվորի համար և այն կզարգացնի հայ զինվորի մոտ ազգային արժանապատվություն: Այդ պատճառով էլ ամսագրի խմբագրական խորհրդի կազմում ընդգրկված է նաև ՊՆ Սեյրան Օհանյանը եւ շատ հարցերում քննարկումներ է ծավալվում նախարարի հետ:
Ի դեպ ամսագիրը ոչ կոմերցիոն է, չունի գովազդներ: Բաժանորդագրվելու դեպքում դպրոցների և բանակի համար ամսագիրը կարժենա տարեկան 12.000 դրամ, իսկ նշված կառույցներից դուրս գտնվողների համար` 22.000  դրամ:

Թողնել պատասխան

Back to top button