ԿարևորՀասարակություն

«Գազպրոմ»-ը ցանկանում է թանկացնել Հայաստանին մատակարարվող գազը. էներգետիկայի նախարար

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը պնդում է, որ 2013 թ. Հայաստանին մատակարարվող գազը պետք է թանկանա: Նրա խոսքով` բանակցությունները դեռ շարունակվում են, իսկ գազի նոր սակագինը կհայտարարվի դեկտեմբերի վերջերին: ‘շենք, որ պաշտոնական տվյալներով` Հայաստանը գազ ստանում է 1000 խոր. մետրը 180 դոլարով, այնինչ Եվրոպային եւ Ուկրաինային «Գազպրոմը» գազ է մատակարարում 400 դոլարից բարձր գնով, Մոլդովային` 387 դոլարով, Բելառուսին` 165 դոլարով: Հատկանշական է, որ «Գազպրոմն» ու Բելառուսի կառավարությունն արդեն իսկ համաձայնության են եկել, որ 2013 թ. գազը մատակարարվելու է 185 դոլարով:

Թողնել պատասխան

Back to top button