ԿարևորՄշակույթ

«Բարեկամություն» պետական համույթը 25 տարեկան է

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը 25 տարեկան է։ Դեկտեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա համույթի հոբելյանական մենահամերգը։ Ծրագրում ընդգրկված են հայկական և աշխարհի այլ ժողովուրդների պարեր։ Այն ժամանակ Հայասատանի վաստակավոր, իսկ այսօր արդեն ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի պետական պարային անսամբլ ստեղծելու գաղափարն ընժդունվեց ոգևորությամբ, բայց գաղափարը կյանքի կոչելու համար երկու պայման էր դրված. համույթը պետք է կոչվեր «Բարեկամություն» ու կատարեր ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների պարերը։ Նորայր ՄԵհրաբյանն ընդունեց այս պայմաններն ու 1987 թվականին ծնվեց «Բարեկամություն» համույթը։ Բայց առջևում 88 թիվն էր, հետո էլ խորհրդային միության փլուզումը, այնպես որ խորհրդային չինովնիկների թելադրած պայմանը խախտեց ինքը՝ ժամանակը։ 25 ամյա համույթի պարացանկում հայկական պարն իհարկե առանցքայինն էր։

«Պարեր ենք բեմադրել ենք Կոմիտասի, Սայաթ Նովայի, Բաբաջանյանի, Ավետ Տերտերյանի, Տիգրան Մանսուրյանի, Գրիգոր Հախինյանի, բազմաթիվ այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների ու մշակումների հիման վրա»,-ասում է Բարեկամություն համույթի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանն ու հիշում համույթի ստեղծման առաջին տարիները, որոնք ամենածանրն էին, բայց և ՝ հիշարժանը:

Այն չափանիշները, որոնք որդեգրվել ու պահպանվել են համույթի գոյության ողջ 25 տարիների ընթացքում. «Նախ ՝ պրոֆեսիոնալիզմ, հետո գիտակցումը, որ արվեստի հետ խաղ անել չի կարելի, որ յոլա տանելու գաղափարն արվեստում անընդունելի է»,-ասում է Նորայ Մեհրաբյանը։ նրա համոզմամբ ինչպես արվեստի յուրաքանչյուր գործ բեմադրված պարն էլ չի կարող ինքնանպատակ լինել։ Յուրքանչյուր արվեստագետ պետք է ունենա իր ձեռագիրը»,-ասում է արվեստագետը, ում ձեռագրի կրողն է վասատակաշատ «Բարեկամություն» համույթը։ 25-ամյա համույթի ու նրա գեղարվեսատակն ղեկավարի չափանիշներն այսօր էլ նույնն են մնացել՝ բարձր պրոֆեսիոնալիզմ, ինչին հնարավոր է հասնել միայն ամենօրյա ծանր աշխատնքի շնորհիվ:

Դեկտեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Բարեկամություն» պետական համույթի մենահամերգը նվիրված ծննդյան 25-ամյակին։ Ծրագրում ընդգրկված են հայկական և աշխարհի այլ ժողովուրդներ:

Թողնել պատասխան

Back to top button