ԿարևորՔաղաքական

Արմեն Աշոտյան.«Շատ ու շատ ԲՀԿ-ականներ հոգով-սրտով կաջակցեն ՀՀԿ թեկնածուին»

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

«Հայաստանի հանրապետական կուսակցությունը տարված է դեկտեմբերի 15-ին նախատեսված համագումարի նախապատրաստական աշխատանքներով ու մեր  թեկածուի հետագա հաջողությունները պայմանավորող կազմակերպական ու բովանդակային հարցերով, որ մնացած կուսակցությունների դիրքոշումներին կարծես թե մեծ առաջնահերթություն չենք տվել»,- կառավարության նիստից հետո  լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ, կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, երեկ  Բարգավաճ Հայաստան կուսակցությունը  հայտարարեց, որ սեփական թեկնածուով չի մասնակցելու 2013թ նախագահական ընտրություններին և չի սատարելու որևէ քաղաքական ուժի:  Պատասխանելով, թե արդյո՞ք հանրապետականը տխրել է, որ Բարգավաճ Հայաստանը չի սատարելու իրենց թեկնածուին, հարցին,  Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը ՀՀ  անկախության տարիներին ստեղծված  ու գրանցված առաջին քաղաքական միավորն է, իր պատմության ընթացքում ականատես է եղել Հայաստանի նորագույն պատմության բոլոր էջերին, ապրել է բազմաթիվ էմոցիաներ, ուստի դժվար է ՀՀԿ-ին ուրախացնել կամ տխրեցնել:

ՀՀԿ փոխնախագահը չի կարծում, որ ԲՀԿ-ն այս որոշմնամբ բոյկոտում է 2013 նախագահական ընտրությունները,- հարցին Արմեն Աշոտյանը պատասխանել է.«Ես չեմ կարծում, որ ԲՀԿ-ն բոյկոտում է ընտրությունները: Երկրի խորհրդարանի երկրորդ քաղաքական ուժը չի կարող այնուհանդերձ բոյկոտել ընտրությունները: Չկա կուսակցական որոշում, բայց ես վստահ եմ, որ շատ ու շատ ԲՀԿ-ականներ տեղերում եթե ոչ շատ ակտիվ, ապա այնուհանդերձ, հոգով-սրտով կաջակցեն հանրապետական կուսակցության թեկնածուին: Կուսակցական մակարդակով սատարելու որոշումը կարծում եմ նաև տալիս է ԲՀԿ-ին կուսակցական ժողովրդավարության շրջանակներում հնարավորություններ, առանձին անհատներին հայտնել իրենց քաղաքացիական դիրքորոշումը ընտրություններին ոչ միայն հրապակարային, այլ նաև այլ ձևերով:

Թողնել պատասխան

Back to top button