ԿարևորՀասարակություն

12.12.12. Այսօր հարյուրամյակի գեղեցիկ թվերի վերջին օրն է

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Այսօր 2012 թվականի 12-րդ ամսվա՝ դեկտեմբերի 12-րդ օրն է: Այս հարյուրամյակի գեղեցիկ թվերի վերջին օրը: Շատերն են այս օրվան սպասել, ակնկալելով, որ «ոսկե» թվերը ճակատագրական փոփոխություններ են բերելու իրենց կյանքում: Նույն թվերի համընկնումով օրեր ունեցանք 12 տարի շարունակ՝ 2001թ հունվարի մեկ, ու այսպես մինչև 12.12.12: Աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանն ասում է, որ թվերի համընկնման յուրաքանչյուր կրկնություն ինչ-որ խորհուրդ իր մեջ կրում է, սակայն, ոչ այն տեսքով, ինչպես մարդիկ սովորաբար ընկալում են՝ կապված հաջողությունների կամ անհաջողությունների հետ: Սրանք ուղղակի ամսաթվեր են, պարզապես այնպես է ստացվել, որ դրանք կրկնվում են: Ինչ սպասել այս օրվանից, աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանն է ներկայացնում. «Սա զուտ 2000 թվականի հետ է կապված, 2000թ թվանշանները շատ ամիսների հետ է համընկնում և նաև օրերի, բոլորս էլ զգում ենք, որ ինչ-որ մի բան է տեղի ունենում, փորձում ենք դա վերագրել թվանանների համընկնման հետ, սա ոչ մի ուղղություն չունի, սա ամսաթվի հերթական թվանշանների կրկնողությունն է: Սա պետք չի գնահատել ոչ դրական, ոչ էլ բացասական»:

Արդեն տասներկու տարի կրկնվող թվերի անհավանական համընկնումների օրերը շատերի համար դառնում են նոր կյանքի սկիզբ: Այսպես, եթե 2011-ին ոսկե ամսաթիվ համարում էր նոյմեբերի 11-ը, ապա այս տարի՝ այսօրն է համարվում ոսկե ամսաթիվ: Հենց այս օրն է, որ ավելանում է ամուսանցողների թիվը: Ամուսնական կյանք մտնող զույգերը հավատում են, որ ոսկե ամսաթիվն իրենց համար երազած երջանկության դռները կբացի: Մինչդեռ աստղագետների մի մասը զգուշացնում է՝ ամուսնությունները, որոնք կգրանցվեն հարյուրամյակի գեղեցիկ թվերի վերջին օրը` 2012 թ-ի դեկտեմբերի 12-ին, անկայուն կլինեն:

Ըստ մասնագետների` այսօր Վեներան նշանի վերջին աստիճանի վրա է գտնվում, իսկ քանի որ Վեներան ամուսնության համար պատասխանատվություն կրող մոլորակն է, ուստի պետք է ճիշտ տեղում կանգնած լինի: Այսօր` լուսնային օրացույցի 29-րդ օրն է, հենց այդ օրը Յուպիտերը միավորվում է սեւ Լուսնի` Լիլիթի հետ եւ հենց այս օրն էլ ամսվա ամենավատ օրն է համարվում , ասում են աստղագետներն ու հիշեցնում, որ այսօր չի կարելի հարսանիքներ կազմակերպել եւ հավատարմության խոստում տալ: Սակայն աստղագետների այս ցուցումներն ու կանխագուշակությունները չեն վախեցրել շատ զույգերի. Օրինակ Հայաստանում այսօր իրենց միությունը գրանցելու ցանկություն է հայտնել շուրջ 80 զույգ:

Հոգեբան Կարինե Նախչաջյանը ասում է, որ որևէ լուրջ հետազոտություն չկա, որը կպարզի, որ թվերի համընկնումը մարդու կյանքում յուրահատուկ իրավիճակ կստեղծի: Մարդկանց մեջ կա մտածողության յուրահատկություն, որը միշտ չէ, որ տրամաբանության օրենքներին է ենթարկվում: Թվերի համընկումը մարդու կյանքում ինչ-որ դեր կարող է ունենալ այնքանով, որքանով մարդիկ դրան հավատում կամ չեն հավատում: Թվերի համընկնմանը ուշադրություն դարձնել կամ չդարձնելը մարդակյին տիպերի ամսին է խոսում- ասում է հոգեբանն ու վերլուծում.«Այն մարդիկ ում մեջ ֆատալիզմը, ճակատագրապաշտությունը ուժեղ է արտահայտված, իրենք հակված են այս կարգի բաներին նշանակություն տալու, իսկ այն մարդիկ, ովքեր ավելի շատ համարում են, որ ճակատագրի ղեկը հիմնականում մարդու ձեռքին է, մարդը ինքն է հիմնականում»:

12.12.12. «ոսկե համարները» վերջանում են, նրանք կրկնվելու են ութ տարի հետո միայն` 2020 թվականի փետրվարի 20-ին: Այնպես որ, երջանիկ եղեք թվերից ու ամսաթվերից անկախ:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button