ԿարևորՔաղաքական

Ծառուկյանը չի առաջադրվում եւ ոչ ոքի չի սատարում

Այսօր, դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցած ԲՀԿ  խմբակցության և քաղխորհրդի համատեղ նիստի օրակարգում եղել է մեկ հարց` ԲՀԿ մասնակցության ձևաչափը  2013 թվականին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում: Բացման խոսքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը: Շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին՝ անվերապահ վստահության և աջակցության համար: Հիմք ընդունելով Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, քննարկումների արդյունքում ԲՀԿ խմբակցության և քաղխորհրդի համատեղ նիստը ընդունել է երկու որոշում.

1.Գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն  չի առաջադրելու սեփական թեկնածու:

2.Գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն չի սատարելու թեկնածուներից որևէ մեկին:

 

Թողնել պատասխան

Back to top button