Հասարակություն

Փորձագետ. «Գաբալայի» շուրջ զարգացումները կարող են անդրադառնալ տարածաշրջանի անվտագության և կայունության վրա

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Ինչպես արդեն հաղորդվել է, Ռուսաստանը որոշել է դադարեցնել Ադրբեջանի տարածքում գտնվող Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի շահագործումը` համապատասխան երկկողմ համաձայնագրի ժամկետի ավարտի կապակցությամբ: Համենայն դեպս, նման է ձեւակերպում է արել Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը համարվում էր Խորհրդային Միության, ապա Ռուսաստանի հակահռթիհային պաշտպանության համակարգի կարևոր տարրերից: Այն շահագործվում է 1983 թվականից անընդմեջ հերթապահության ռեժիմով: Կայանի հզորությունները թյույլ են տալիս վերահսկել զգալի տարածքներ` հարևան Իրանից և Թուրքիայից ` մինչև հեռավոր Ավստրալիա, Չինաստան, Հնդկական և Ատլանտիկ օվկիանոսներում գտնվող կղզիները: 17 հարկանի և 87 մետր բարձրությամբ այս շինությաունը ընդհանուր առմամբ ի զորու է հետևել 6000 կմ հեռավորության վրա տեղի ունեցող մոտ 100 օբյեկտների շարժը, լինեն դրանք լողացող թե թռչող: Այնուամենայնիվ, ինչո՞ւ Ռուսաստանը հրաժարվեց այս իրոք գերլրտեսական և պաշտպանական նշանակության կայանի հետագա շահագործումից: Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ որպես հիմնական պատճառ բերվում է այն, որ ռուսական կողմի հետ տարվող ինտենսիվ բանակցությունների արդյունքում չհաջողվեց հասնել համաձայնության` կայանի հետագա վարձակալման գնի շուրջ:

Պաշտոնական Բաքվի ձգտումը բազմակի թանկացնել 29 տարվա պատմություն ունեցող ռազմավարական օբյեկտի վարձակալության արժեքը փաստորեն ձախողվեց, գոնե Ռուսաստանի պարագայում: Ինչևիցե, քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Գաբալայի այս պատմության հետևում չի տեսնում ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացում: Կայանից հրաժարվելու որոշումը կայացվել է Մոսկվայում ամենաբարձր մակարդակով, նշեց նա:

Ինչքանով կտուժի Ադրբեջանը, ցույց կտա ժամանակը: Ռուսաստանը պատրաստ է հաջորդ տարվա առաջին կիսամյակում Կրասնոդարի երկրամասում շահագործել նոր ռադիոտեղորոշիչ կայան: Շաքարյանցը համոզմած չէ, որ այն կկարողանա լիարժեքորեն փոխարինել Գաբալային:

Արդյո՞ք Բաքուն ի զորու է սեփական ուժերով շարունակել կայանի շահագործումը: Մինչ վերջերս Գաբալայում ծառայում էին 900 ռուս զինվորական և 200 ադրբեջանցի քաղաքացիական անձ: Այժմ, ռուսների հեռանալուց հետո, ըստ պատմաբան Գևորգ Մելքոնյանի, տեղացիները զուրկ են կայանը աշխատացնելու ներուժից: Ելնելով ռուսների Գաբալայից հեռանալու իրողությունից, ադրբեջանական իշխանանական վերնախավը հայտնվել է խուճապային վիճակում, նշեց փորձագետը:

Դեռևս դժվար է պնդել, արդյոք ռուսների որշումը դրական կազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա: Ներկա դրությամբ Գաբալայի կայանի հանդեպ ուժեղացել է հետաքրքրությունը այլ երկրների կողմից: Ռուսներին այստեղ շուտով կարող են փոխարինել ինչպես թուրքերը, այնպես էլ ամերիկացիները և իսրայելցիները, որոնք ձգտում են ուժեղացնել վերահսկողությունը Իրանի և Մերձավոր Արևելքի հանդեպ:

Պատմաբան Մելքոնյանի կարծիքով, Ադրբեջանը հազիվ թե ուղղի Գաբալայի հզոր ներուժը Հայաստանի և Արցախի դեմ: Այսպիսով Գաբալայի կայանի շուրջ սպասվող զարգացումները կարող են լրջորեն անդրադառնալ տարածաշրջանի անվտագության և կայունության վրա, համոզված են հայ փորձագետները:

Թողնել պատասխան

Back to top button