ԿարևորՏնտեսական

2013-ին ԱՄՀ-ն Հայաստանում 4-4,5 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Արժույթի միջազգային հիմնադրամը հայաստանյան առաքելության ղեկավար Գիերմո Տոլոսան այսօր լրագրողների հետ էր հանդիպել, որպեսզի փոխանցի ԱՄՀ գործադիր խորհրդի՝ 51,4 մլին ԱՄՆ դոլար տրամադրելու որոշումը: Սա եռամյա ծրագիր է, որն ավարտվելու է 2013թ հունիսին: Գիերմո Տոլոսան պատասխանել է նաև լրագրողներին հետարքրքող բոլոր հարցերին: Դրանք ի դեպ, Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակին, գնաճին, կոռուպցիայի դեմ պայքարին ու 2013-ի կանխատեսումներին էին վերաբերում: Դրանք ընդհանուր առմամբ, լավատեսական էին: ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը հիմնարար, բայց ոչ բավարար է համարել օլիգոպոլիաների դեմ պայքարը: Հայաստանում հարկեր համախառն ներքին արդյունք հարաբերակցությունը ցածր է, սակայն, «Դա նաև մեր ձախողումն է, քանի որ չենք կարողացել Հայաստանին օգնել հարկային եկամուտների ավելացման հարցում»,- հայտարարել է Գիերմո Տոլոսան»:

Վեց տոկոս տնտեսական աճ՝ Հայաստանում 2012-ի վերջին, չի բացառվում, որ տարեվերջին ցուցանիշերը մի փոքր կփոխվեն: Կանխատեսումը ԱՄՀ-ն է,այն այսօր լրագրողներին փոխանցեց ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավար Գիերմո Տոլոսան: Գյուղատնտեսությունում հանքարադյունաբերությունում, ֆինասնական միջնորդությունների ծառայություններում ևս բարձր արդյունքներ են արձանագրվել,- ասաց ԱՄՀ ներկայացուցիչն ու չմոռացավ շեշետել՝ 2012ժին մի քանի տարվա ընդումիջումից հետո շինարարության ոլորտում ևս սկսել է աճ արձանագրվել: Շինարարարությունում գրանցված աճի տեմպով դեռևս միջազգային փորձագետը դեռևս տպավորված չէ, բայց դրականն այնուամենայնիվ նկատելի է:

Ընդհանուր առմամբ, ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը գոհ է Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակից: Ավելին, տնտեսական միտումները լավ է գնահատում՝ հետևյալ պարզաբանմամբ.«Շատ քիչ են այն երկրները, որոնք կարող են տնտեսության բարձր աճ արձանագրել, ինչպես նաև ունենալ ողջամիտ ու կառավարելի պետական պարտք, ցածր գնաճ»:

Օլիգոպոլիաների դեմ պայքարում ևս դրական միտումներ են նկատվել: Սա Տոլոսան պայմանավորում է ՏՄՊՊՀ-ի իրավասությունների զգալիորեն ավելացմամբ: Նոր օրենքի նախագիծն այդ պայքարն ավելի իրական հարթությունների վրա կդնի: «Հիմնարար քայլ է, բայց ոչ բավարար»,- ասաց ու հավելեց՝ փոփոխությունների արդյունքում զգալի վերափոխումներ չենք տեսել այդ շուկաների կառուցվածքում: ԱՄՀ-ն ակնկալում է, որ Հայաստանն էլ ավելի կուժեղացնի պայքարը օլիգոպոլիաների դեմ: Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Գիերմո Տոլոսան գոհ էր նաև այս տարվա ամռանը ԿԲ-Ի՝ դրամի արժեևորման ուղղությամբ իրականացրած քաղաքականությունից:

ԱՄՀ-ն մշտապես նշել է, որ Հայստանում հարկային եկամուտների ցուցանիշը ցածր է, «Դա նաև մեր ձախողումն է, քանի որ չենք կարողացել Հայաստանին օգնել հարկային եկամուտների ավելացման հարցում»,- ասաց ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը՝ նշելով, որ ընթացիկ ծրագրի շրջանակներում որոշ առաջընթաց արձանագրվել է, այս տարի ակնկավում է, որ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կաճի 0,6 տոկոսով: Սա բավականին լավ ցուցանիշ է, սակայն.«Հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշով Հայաստանը զգալի հետ է մնում համեմատելի երկրներից: Հաջորդ տարվա բյուջեով իհարկե նախատեսվում է հարկեր — ՀՆԱ հարաբերակցության որոշակի աճ, և այս կարևոր ուղղությամբ հետագա առաջընթաց արձանագրելու քայլը մենք չափազանց ողջունելի ենք համարում»:

«Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալների կրճատման առաջին պատճառն այն է, որ ներդրումների աղբյուր հանդիսացող երկրները կրճատել են իրենց ներդրումային ծրագրերը»,- ասաց ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Գիերմո Տոլոսան: «Հայաստանում անկումն ավելի մեծ է եղել, որովհետև այստեղ գործարարությամբ զբաղվելն ավելի դժվար է տարածաշրջանի երկրների համեմատ: Իրավիճակը թեև բարելավվում է, սակայն Հայաստանում դեռեւս դժվար է գործարարությամբ զբաղվելը, ներդրումներ ներգրավելը»,- ասաց Տոլոսան: Ի դեպ, ԱՄՀ-ն Հայաստանում 2013-ին 4-4,5 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում:

Թողնել պատասխան

Back to top button