ԿարևորՀասարակություն

Ջորջ Լին.ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու նոր ընթացակարգն ավելի կարագացնի գործընթացը

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Դեկտեմբերի 17-ից ՀՀ քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու նպատակով դիմումի ներկայացման ու հարցազրույցների նշանակման նոր ընթացակարգ կգործի: ԱՄՆ հյուպատոս Ջորջ Լինը լրագրողներին այսօր տեղեկացրել է, որ նոր ընթացակարգը հնարավորություն կտա ավելի արագացնել գործընթացը: Հյուպատոսն ասել է, որ մինչև դեկտեմբերի 17-ը բոլոր օրերն արդեն զբաղված են հարցազրույցների համար և ըստ այդմ խորհուրդ է տվել, նրանց ովքեր դեռ վճարում չեն կատարել, սպասեն մինչև դեկտեմբերի 17-ը: Նոր ընթացակարգով հնարավոր կլինի դիմումի համար վճարում կատարել հեռախոսով կամ առցանց` usvisa-info.com կայքի միջոցով, հարցազրույցների համար նույնպես կարելի է պայմանավորվել հեռախոսով կամ էլեկտրոնային տարբերակով: Ի դեպ, ԱՄՆ հյուպատոսը նաև տեղեկացրել է, որ օրվա ընթացքում 70 հարցազրույց են անցկացնում մուտքի արտոնագիր տրամադրելու համար և տարվա ընթացքում ՀՀ մոտավորապես երկու հազար քաղաքացի է մեկնում ԱՄՆ: Հյուպատոսն ասել է նաև, որ 10 տարի առաջ դիմողների թիվն ավելի շատ էր:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Կարդացեք նաև
Close
Back to top button