Հասարակություն

ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 20-ամյակին նվիրված դասական համերգ ԱՄՆ-ում

Դեկտեմբերի 9-ին Բոստոնի հայ համայնքը կազմակերպել էր դասական  համերգ` նվիրված Միավորված ազգերի կազմակերպությանը ՀՀ  անդամակցության 20-ամյա հոբելյանին: Սուրբ Երրորդություն տաճարում  մատուցված դասական հոգեւոր համերգին ներկա շուրջ հազար  ունկնդիրներին մատուցվեց հայ, ամերիկացի  եւ եվրոպացի հանրահայտ  հեղինակների ստեղծագործությունները: Համերգին ելույթ ունեցան Բոստոնի օպերայի, սինֆոնիկ  նվագախմբի  եւ Նյու Յորքի Մետորպոլիտեն օպերայի մեներգիչները,  «Երեւան» երգչախումբը  եւ նվագախումբը` ամերիկաբնակ կոմպոզիտոր  Կոնստանտին Պետրոսյանի ղեկավարությամբ:

Համերգի վերջում ելույթ ունեցավ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական  ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը` ընդգծելով, որ երկրի  անկախության ամրապնդման ճանապարհի կարեւոր հանգրվաններից էր  անդամակցությունը միջկառավարական ունեվերսալ այդ կազմակերպությանը  1992թ.: ՀՀ դեսպանը նաեւ նշեց, որ ՄԱԿ-ում  ներգրավված աշխատանքի միջոցով Հայաստանը շարունակաբար իր հանձնառությունն է դրսեւորում միջազգային խաղաղության պահպանման  ու ժողովրդավարական արժեքների, օրենքի գերակայության  պաշտպանության ու խրախուսման հարցերում, մասնակցում սոցիալական,  տնտեսական ու կայուն զարգացման հիմնահարցերի ու օրակարգերի  քննարկմանն ու մշակմանը:

Դեսպան Նազարյանը  արժեվորեց Հայաստանի ու Արցախի Հանրապետության անկախության  զարգացման հարցում սփյուռքի դերակատարումը:  

Թողնել պատասխան

Back to top button