ԿարևորՏնտեսական

Ձկնաբուծության զարգացման համար մի շարք խնդիրներ կան

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Ձկնաբուծությունը կառավարության գերակա ճյուղերից է: Ըստ այդմ, 2012 թվականի ընթացքում նախատեսվում է ՀՀ-ում ձկան արտադրության ծավալների ավելացում, ձկնամթերքի արտահանում և Ռուսաստան արտահանող կազմակերպությունների ցուցակի ընդլայնում: Անդրադառնալով տարվա արդյուքներին Գյուղատնտեսության նախարարության ծկնաբուծության և մեղվաբուծության բաժնի պետ Տիգրան Ալեքսանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հավաստիացրել, որ կառավարության այս երեք հանձնարարականներն էլ հիմնականում կատարված են: Ձկնաբուծության զարգացման համար, սակայն, կան մի շարք խնդիրներ, որոնցից առաջնայինն ըստ Հայ ձկնաբույծների միավորման գործադիր տնօրեն Արթուր Աթոյանի հողի նշանակության փոփոխման խնդիրն է:

Հայաստանում ձկնաբուծությունը համարվում է առաջընթացային ճյուղ: Եթե 2009 թվականին Հանրապետությունում ձկան արտադրության ծավալները կազմում էր շուրջ 5280 տոննա, ապա 2012-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ ձկան արտադրության ծավալները կազմել է 8151 տոննա: Տիգրան Ալեքսանյանի տեղեկացմամբ`մինչև տարվա վերջ ձկան արտադրության ծավալները նախատեսվում է հասցնել 8800 տոննայի, որը 27 տոկոսով գերազանցույմ է 11 թվականի արտադրության ծավալները: Ավելացել է նաև արտահանման ծավալները:

Եթե անցյալ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էր 900, ապա այս տարի 1200 տոննա ձկնամթերք: 7 կազմակերպությունով էլ ավելացել է Ռուսաստանի Դաշնություն ձկնամթերք արտահանող տնտեսությունների ցանկը: ավելացել է 7 կազմակերպությունով. 22-ի փոխարեն դարձել է 29 կազմակերպություն և Տիգրան Ալեքսանյանը հույս ունի, որ մինչև տարեվերջ ևս 10-ով կավելանա ՌԴ արտահանող կազմակերպությունների թիվը:

Ձկնաբուծության զարգացման համար, սակայն, կան մի շարք խոչընդոտներ, որոնք հաղթահարելու նպատակով գյուղնախարարի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ: Հետագայում շահերի բախումից խուսափելու նպատակով աշխատանքային խմբում ներառված են տարբեր շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչներ: Ներկայացուցիչներ կան նաև «Հայ ձկնաբույծների միավորումից» և ձկնաբուծական տնտեսություններից: Միջգերատեսչական աշխատանքային խմբի ամենամեծ խնդիրն այսօր էլ շարունակում է մնալ հողի նշանակության փոփոխման խնդիրը:

Ովքեր կարողացել են, ժամանակին փոխել են իրենց հողերի նշանակությունը: Այսօր մնացել են փոքր և միջին տնտեսությունները, որոնք ի վիճակի չեն վճարել նման հսկայական գումարներ, նկատեց Արթուր Աթոյանը` նշելով, որ սա մեծ հարված է ձկնաբույցի գրպանին և ձկնաբուծական տնտեսության շահերին:

Սա իր հետ բերում է նաև տնտեսական վնասներ: Խնդիրներ կան նաև ջրի ժամկետի երկարաձգման թույտվության հետ կապված: Արթուր Աթոյանը չի հասկանում թե ինչու պետք է յուրաքանչյուր ջրօգտագործող երեք տարին մեկ երկարաձիգ ջրօգտագործման իր իրավունքը, առավել ևս եթե ընթացքում որևէ խնդիրներ և խախտումներ չեն եղել: Արթուր Աթոյանը կարծում է, որ պետք է ոչ միայն այս փաստաթղթերի ցանկը կրճատվի ու պարզեցվի, այլև ընդհանրապես նվազագույնի հասցվի ձկնաբուծական տնտեսություն և գործադիր իշխանություն շփումը:

Թողնել պատասխան

Back to top button