ԿարևորՀասարակություն

Աշխարհի վերջը հետաձգվում է

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Ոչ աշխարհի վերջ և ոչ էլ առավել ևս մոլորակների շքերթ չի լինելու, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը: Վերջին շրջանի խոսակցությունները համարելով մարդկային վառ երևակայության արդյունք, նա նկատել է, որ մարդիկ հավատում են դրան, քանի որ շատ ավելի նախընտրում են կորպորատիվ մահը կամ ինչպես ասում են ընկերական մահը հարսանիք է: Իր հերթին Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը հայտարարել է, որ միայն Աստված գիտի, թե երբ է լինելու աշխարհի վերջը, հետևաբար ոչ ոք իրեն թող Աստծո քարտուղարի տեղը չդնի: Ու քանի որ ըստ Աստվածաշնչի մի օր լինելու է նաև աշխարհի վերջ, հետրաբար հոգևորականը մարդկությանը խորհուրդ է տվել ամեն օրը ապրել այնպես, ասես դա վերջին օրն է:

Թողնել պատասխան

Back to top button