ԿարևորՀասարակություն

«Տարբեր դեմքեր, ընդհանուր հույսեր. հակամարտության մարդկային կողմը». ցուցահանդես Մոսկվա Կ/Թ-ում

Ալիսա Գևորգյան

«Ռադիոլուր»

International Alert հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Եվրոպական միության ֆինասական աջակցությամբ «Մոսկվա» կինոթատրոնում այսօր բացվել է ղարաբաղյան հակամարտությանը նվիրված՝ «Տարբեր դեմքեր, ընդհանուր հույսեր. հակամարտության մարդկային կողմը» խորագրով ցուցահանդեսը։ Միջոցառմանը բացման ելույթով հանդես է եկել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան։

2011-ի մարտ-ապրիլ ամիսներին International Alert կազմակերպությունը հակամարտության գոտում գտնվող մարդկանց դիմանկարների շարք էր թողարկել։ Լուսանկրաների հեղինակը միջազգային մրցանակների արժանացած լուսանկարիչ Ջոնաթան Բենքսն է։ կազմակերհության ներկայացուցիչ Մարինա Նագայն ասում է, որ նախագծի նպատակն էր լուսանկարների միջոցով տարբերել մարդկանց դեմքեր, որոնք ներկայացնում են հակամարդկության մարդկային կողմը, որտեղ յուրքանչյուր անհատ առաջին հերթին մարդ արարած է, ով իրավուն ունի լինել այնպիսին, ինչպիսին որ կա, և վարել արժանապատիվ և խաղաղ կյանք, որտեղ էլ որ ապրի։ լուսանկարները դիտելուց հետո, սակայն,ծնվել է լուսանկարները ցուցահանդեսներում ներկայացնելու գաղափարը։ Առաջին ցուցահանդեսը կայացել է Բրյուսելում, այսօր այն բացվեց նաև Երևանում։ Բացման արաողությանը ներկա էր նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:

Ըստ Եվրամիության պատվիրակության ղեկավարի Ղարաբաղյան ձգձգվող հակամարտության արդյունքում տուժում են մարդիկ և Ադրբեջանում և Հայսատանում։ Հակամարտության բեռն իր վրա է կրում նաև նոր սերունդը։ Խաղաղությունն այս տարածշրջանում ամենացանկալի լուծումն է և այլընտրանք չունի։ «Մենք բոլորս տարբեր ենք, բայց տարբերությունները չպետք է մեզ բաժանեն։ եվրամիության շրջանկներում մենք համախմբված ենք մեր տարբերությունների ու բազմազանության ներքոը։ Շատ կցանկանայի, որպեսզի այս կարգախոսն ընդունվեր ու ընկալվեր նաև կովկասյան տարածաշրջանում»,-նկատեց Տրայան Հրիսթեան: «Մարդկային հանճարն այնպիսին է, որ եթե լուրջ ջանքեր գործադրենք, ցանկացած լուծում գտնենք։ Մենք բոոլրս մարդ ենք և բոլրոս էլ արժանի ՝ խաղաղ ու կանխատեսելի ապագայի»,-եզրափակեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը:

Թողնել պատասխան

Back to top button