Հասարակություն

Միքայել Մելքումյան.Մեր դպրոցները սեյսմակայունության առումով ողորմելի վիճակում են

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Խորհրդային տարիներին կառուցված շինությունները սեյսմակայունության տեսանկյունից անապահով են, իսկ դպրոցներն ընդհանրապես  ողորմելի վիճակում են, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցեացիայի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր Միքայել Մելքումյանը: Ցանկալի սեյսմակայունությունն ապահովելու համար Միքայել Մելքումյանը կառավարությանն առաջարկել է կիրառել իր կողմից մշակված սեյսմամեկուսացման տեխնոլոգիան, որով կարելի է 9 բալից ավելի երկրաշարժին դիմակայող շենքեր ունենալ:

Թողնել պատասխան

Back to top button