Հասարակություն

Համաշխարհային 4 խոշոր կրոնները խորհրդանշող կառույցներ` Դալմայի այգիներին կից տարածքում

Երեւանի Դալմայի այգիներին հարակից տարածքում կստեղծվի «Նոյլենդ» պատմահնագիտական եւ զբոսաշրջության կենտրոն: Ներդրումային առաջարկի նկարագրությունը տեղադրված է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում: Նախատեսվում է կառուցել թեմատիկ այգի, որտեղ վերարտադրվելու է «Նոյան տապան» լեգենդը: Կառուցվելու են նաեւ համաշխարհային 4 խոշոր կրոնները խորհրդանշող կառույցներ՝ քրիստոնեական եկեղեցի, մուսուլմանակա մզկիթ, բուդդայական տաճար եւ հրեական սինագոգ: Ըստ քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի՝ աշխատանքները պետք է սկսվեն 2012 թ. եւ ընթանան 3 տարի: Սակայն, մեր տեղեկություններով, առայժմ որեւէ ներդրող պատրաստակամություն չի հայտնել ներդրումներ կատարելու մասին:

Թողնել պատասխան

Back to top button