

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Կենտորնական ընտրական հանձնաժողովի այսօր հաստատած ժամանակացույցի համաձայն՝ 2013 թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացարած գործիչները որպես նախագահի թեկնածու գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացնեն դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 4-ը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրանց փաստաթղթերը կստուգի և գրանցումը կիրականացնի հունվարի 4-ից մինչև հունվարի 14-ը: Նախագահի թեկնածուները ինքնաբացարկի մասին դիմումներ կարող են ներկայացնել մինչև փետրվարի 8-ը:
Նախընտարական քարոզչության համար Ընտրական օրենսգիրքը որպես սկիզբ է նշում գրանցման համար նախատեսված ժամկետի 7-րդ օրը, իսկ որպես ավարտ՝ քվերակության նախորդող օրը: Այսինքն՝ նախագահական ընտրությունների քարոզարշավը կտևի 2013-ի հունվարի 21-ից մինչև փետրվարի 16-ը:
Տեղամասային ընտրական հանձնաժողովի առաջին նիստերն ընտրատեղամասերում կհրավիրվեն հունվարի 27-ին:
Նախընտրական քարոզչության ընթացքում թեկնածուներին եթերաժամ տրամադրող հեռուստա և ռադիոընկերությունները ընտրությունների օրվա նշանակումից հետո ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում պետք է հրապարակեն վճարովի եթերաժամի 1 րոպեի գինը : Այսինքն՝ մինչև դեկտեմբերի 18-ը եթերաժամի գները հայտնի կլինեն:
Ընտրական օրենսգիքրը նախատեսում է նաև էլեկտրոնային քվերակություն, որին կարող են մասնակցել ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող դիվանագետներն ու նրանց ընտանիքի անդամները: Նշված անձանց ցուցակը ԿԸՀ պետք է ներկայացվի մինչև դեկտեմբերի 30-ը, իսկ էլեկտորնային քվերակությունը կմեկնարկի փետրվարի 9-ին և կավարտվի փետրվարի 13-ին:
Վերջին ընտրությունների ժամանակ խնդիրներ ծագեցին անձնագրերում դրոշմակնքման համար օգտագործվող թանաքանյութերի որակի հետ կապված: Տիգրան Մկուոչյանի խոսքով՝ հանձնաժողովը փորձելու է այնպես անել, որ նույն խնդիրը չծագի նախագահական ընտրությունների ժամանակ:
«ԿԸՀ-ում այժմ կա թանաքանյութի 7 նմուշ, և դրանք փորձարկման փուլում են: Փորձարկման արդյունքում վերջնականապես կորոշվի թանաքանյութը: Մենք նախատեսում ենք հրավիրել լրատվամիջոցների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և նրանց ներկայությամբ նույնպես փորձարկել դրանք, քանի որ ցանկանում ենք առաջիկա ընտրություններին բացառել ցանկացած շահարկում ու խնդիր այս հարցի հետ կապված»:
Եվ վերջապես, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը համոզված է, որ Ընտրական օրենսգքրով ամրագրված մեխանիզմները արդար ու թափանցիկ ընտրությունների կազմակերպման լիարժեք հնարավորություն են տալիս:
Հանրապետության նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Հանրապետության նախագահն ընտրվում է ՀՀ քաղաքացիների կողմից` հինգ տարի ժամկետով:
Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները` համագումարի կամ մշտապես գործող մարմնի որոշմամբ, և քաղաքացիները` ինքնաառաջադրման միջոցով: Ընտրական գրավի չափը 8 մլն դրամ է: