Հասարակություն

Ինչպես հաղթահարել դեռահասության դեպրեսիան

Նվարդ Դավթյան

«Ռադիոլուր»

Մասնագետները դեռահասությանը շրջանը ճգնաժամային են համարել, իսկ անցումային այդ տարիքը առանց լուրջ հետևանքների ու դեպրեսիաների հաղթահարելու հարցում կարևորել ընտանիքի, ծնողների դերը:
Փորձը ցույց է տալիս, որ շատ հաճախ քաջալերման փոխարեն դեռահասները հանդիպում են ծնողների կողմից չհասկացվածության խնդրին, ասում է սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Չհասկացվածությունը դեռահասների մոտ ներքին կոնֆլիկտ է առաջացնում, արդյունքում` նաև դեպրեսիա:
Ներքին կոնֆլիկտի առաջացման պատճառ կարող է դառնալ նաև ինֆորմացիայի ավելցուկը, մասնավորապես` սեռական կյանքի մասին:  Ինչպես հայտնի  է, այս տարիքին բնորոշ է ընդգծված հետաքրքրվածությունը  սեռական կյանքի նկատմամբ: Ինֆորմացիայի պակասը ինտերնետի, լրատվամիջոցների  օգնությամբ լրացնելու փորձերը  դեռահասներին կանգնեցնում են խնդիրների առաջ։
Սեքսոպաթոլոգի կարծիքով`  այստեղ լուրջ անելիքներ ունեն ծնողները: Չպետք է սպասել, մինչև երեխաները հարցեր տան, այլ  պետք է զրուցել  նրանց հետ, ադեկվատ վերաբերվել երեխաների մոտ նկատվող ֆիզիոլոգիական ու սեռական վարքագծի  փոփոխություններին ու նրանց էլ բացատրել, որ դրանք օրինաչափ են:
Սեքսոպաթոլոգի դիտարկակամբ` ավագ սերնդի  շատ ներկայացուցիչները ճիշտ պատկերացումներ չունեն սեռադաստիարակության մասին:  Արդյունքում` ընտանիքները լռում են՝ հույսը դնելով դպրոցների վրա: Դպրոցներում այդ գործառույթն իրականացնում են ֆիզկուլտուրայի ուսուցիչները, իսկ արդյունքում` սեռադաստիարակության գործն իրենց վրա են վերցնում փողոցն ու ինտերնետը:

Թողնել պատասխան

Back to top button