ԿարևորՔաղաքական

Նոր գումարման խորհրդարանը՝ պատգամավորների աչքերով

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցան խորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների ավարտվող տարվա վերջին ճեպազրույցները: Հայտարարություններով հանդես գալու և լրագրողների հարցերին պատասխանելու այս հնարավորությունից չօգտվեցին միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության ներկայացուցիչները, որոնք, ըստ ամենայնի, փորձում են խույս տալ իրենց առաջնորդի` գալիք նախագահական ընտրություններում մասնակցության վերաբերյալ համառ հարցերից:
Իսկ ճեպազրույցներին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներին խնդրեցինք ամփոփել աշնանային նստաշրջանի արդյունքները։
Ըստ  ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի՝  քաղաքական նոր գործիչների ավելացումը խորհրդարանի նոր կազմում հանգեցրել է ակիվության աճի, որն արտահայտվում է ոչ միայն լիագումար նիստերի ընթացքում, այլ նաև հանձնաժողովբերում կայացած քննարկումներում:

«Օրինաց երկիր խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի դիտարկմամբ՝ անցած նստաշրջանի օրակարգը բավականին լեցուն էր տարբեր օրենսդրական նախաձեռնություններով, որոնց մի մասը պատկանում էր ՕԵԿ- ին։
Ինչպես և կարելի է կռահել, նստաշրջանի շուրջ այլ գնահատականներ ունեն ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները: Մասնավորապես,«Ժառանգություն» խմբակցության քարտողար Զարուհի Փոստանջյանին չի գոհացրել օրերս ընդունված 2013 թվականի պետբյուջեն: Պատգամավորը դժգոհ էր նաև «Ընտրական օրենսգրքի» շուրջ իրենց առաջարկությունները մերժելու մեծամասնության որոշումը։
Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը որպես նստաշրջանի ձեռքբերում նշեց ընդդիմադիր ուժերի միասնական խումբի ձևավորումը, ինչը դժվար վիճակի մեջ է դրել իշխող ՀՀԿ-ին: Այնուամենայնիվ՝ ներկա օրենսդիր մարմնից պառլամենտի հոտ է գալիս, անկեղծացավ պատգամավորը: Չնայած դրան՝ Արամ Մանուկյանը դժգոհեց իշխող մեծամամասնության ներկայությունից:
Նստաշրջանից բավարարված չէ նաեւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա՝ Դաշնակցությունը փորձեց ամեն հնարավորը անել իրավիճակը փոխելու համար` հանդես գալով բազմաթիվ առաջարկություններով, որոնց մեծ մասը մերժվեց իշխող մեծամասնության կողմից:

 

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button