Հասարակություն

Ցավակցություն Սիրիայի ուղղափառների առաջնորդի մահվան կապակցությամբ

Դեկտեմբերի 7- ին Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Անտիոքի Հույն Ուղղափառ Եկեղեցու Սրբազան Սինոդին, հոգևոր դասին և հավատացյալ ժողովրդին` Անտիոքի և Համայն Արևելքի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Իգնատիոս Դ Պատրիարքի մահվան կապակցությամբ:

Գարեգին Բ կաթողիկոսն իր գրքում արձանագրել է, որ Իգնատիոս պատրիարքն իր ողջ կյանքի ընթացքում քաջաբար ծառայել է Սիրիայի Եկեղեցուն և քրիստոնեական ամուր առաջնորդության օրինակ դարձել հատկապես Մերձավոր Արևելքի ընթացիկ ճգնաժամի պայմաններում:

«Իգնատիոս Պատրիարքը մեծ հաջողությունների հասավ Անտիոքի Պատրիարքության հոգևոր կյանքի վերանորոգության գործում, և նրա ջանքերի շնորհիվ զգալի առաջընթաց արձանագրվեց ուղղափառ երիտասարդ սպասավորության զարգացման, նոր աստվածաբանական հաստատությունների բացման, ինչպես նաև միջեկեղեցական և միջկրոնական երկխոսությունների զարգացման մեջ»։

Ամենայն Հայոց կաթողիկոսը նաեւ Ամենակարողից խաղաղություն է հայցել Սիրիայի ժողովրդի համար քաղաքակական անկայունության և քաղաքացիական պատերազմի այս դժվարին օրերին:

Թողնել պատասխան

Back to top button