ԿարևորՍպորտ

Մխիթարյանն Ուկրաինայի առաջնության 2012 թվականի լավագույն լեգիոներն է

Դոնեցկի «Շախտյորի» ու Հայաստանի հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Ուկրաինայի առաջնության 2012 թվականի լավագույն լեգիոներ՝ «Ուկրաինական ֆուտբոլ» թերթի անցկացված քվեարկության արդյունքում։ Ինչպես նշում է «Շախտյորի» պաշտոնական կայքը, այս հարցումն արդեն 22-րդ էր հրատարակության պատմության մեջ, ինչպես նաև ամենամաշտաբայինը. «Ուկրաինական ֆուտբոլի» հավաստմամբ, խմբագրությունը ստացել է ընթերցողների ավելի քան 2000 նամակ։ Բացի Մխիթարյանից, «Շախտյորից» մրցանակներ են ստացել նաև Միրչա Լուչեսկուն՝ տարվա լավագույն մարզիչ, ու Անդրեյ Պյատովը՝ լավագույն դարպասապահ։ «Դնեպրի» կիսապաշտպան Եվգենի Կոնոպլյանկան ճանաչվել է տարվա ֆուտբոլիստ։

Թողնել պատասխան

Back to top button