Հասարակություն

Մահացել է Արշակ Անանյանը

Այսօր 93 տարեկանում մահացել է Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի հնագույն աշխատողներից մեկը՝ հանրապետության վաստակավոր լրագրող, Հայրենական մեծ պատերազմի վետերան Արշակ Անանյանը։

Նա երկար տարիներ ղեկավարել է ռադիոյի «Վերջին լուրերի», ապա եւ հեռուստատեսության «Լրաբեր» լրատվականի խմբագրությունները։ Վաստակած հանգստի անցնելուց հետո էլ նա շարունակում էր պահպանել իր կապերը գործընկերների հետ, եւ ռադիոհեռուստատեսության ավագ եւ միջին սերնդի աշխատակիցները շարունակում են հիշել սիրելի Արշակ Աղաբեկիչին, նրա սուր եւ տեղին հումորը, մարդկանց նկատմամբ նրա անկեղծ սերը։

Հանրային ռադիոյի կոլեկտիվը ցավակցում է նրա հարազատներին։

Արշակ Անանյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 9- ին, հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 10- ին՝ Մաշտոցի պողոտա 6 հասցեից։

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button