Հասարակություն

Հայ նկարիչների նվերը`Երևանի կենդանաբանական այգուն

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայ նկարիչները աճուրդի կհանեն իրենց ստեղծագործույթունները Երևանի կենդանաբանական այգու խնդիրները հոգալու նպատակով։ Նախաձեռնությանը մասնկոցում են նկարիչներ Կարո Գալենցը, Արա Ասլանյանը, Ռոբերտ Էլիբեկյանը , Գարիկ Ղազանչյանը, Մարի Ադամյանը, Արշակ Սարգսյանը, Մարի Ադամյանը,Նուռը, այսինքն Արման Դավթյանը, Սարգիս Ենտոնյանը և Գաբոն՝ Գաբրիել Մանուկյանը։ Նվիրաբերած նկարներն ընդգրկված են նաև կենդանբանկան այգու 2013 թվականի օրացույցում։ Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի փոխանցմամբ, նկարներն աճուրդի կհանվեն դեկտեմբերի 14-ին՝ Արմենիա Մարիոտ հյուրանոցում։ Կազմակերպիչներն են Երևանի կենդանաբանական այգին և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։

Թողնել պատասխան

Back to top button