Տնտեսական

Կարեն Չիլինգարյան. «Չի բացառվում, որ Ամանորից առաջ որոշոք ապրանքներ կթանկանան»

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Ամանորից առաջ սրվում են սննդի անվտանգությանն առնչվող խնդիրները: Միևնույն ժամանակ որոշ ապրանքատեսակների մասով նկատվում է զգալի գնաճ: Արդյոք արդեն սկսվել են սննդամթերքի և ոչ պարենային ապրանքատեսակների թանկացումները և հիմնականում որ ապրանքատեսակներն են թանկանում այդ օրերին: Ներկայացնելով այսօրվա պատկերը լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Լուսինե Յաղուբյանը եւ կազմակերպության փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը նշել են, որ շոշափելի գնաճ այս օրերին դեռևս չկա, սակայն չի բացառվում, որ ամանորից առաջ մի շարք ապրանքատեսակներ զգալի թանկանան: Նրանց տեղեկացմամբ, որպես կանոն ամանորից առաջ թանկանում է միրգը, բանջարեղենը և սննդամթերքը:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button