ԿարևորՄշակույթ

Լոս Անջելեսում վերջին հրաժեշտն են տալիս Ֆլորա Մարտիրոսյանին. Հոգեհանգիստին ներկա է եղել նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»
ԱՄՆ

Լոս Անջելեսի Սուրբ Ղևոնդյայց Մայր տաճարում տեղի է ունեցել մեծանուն երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանստի արարողությունը: Հարյուրավոր ամերիկահայեր հավաքվել էին Մայր տաճարում` վերջին հրաժեշտը տալու սիրված երգչուհուն: Եկել էին նրա գործընկերները, ընկերները, երկրպագուները` ցավակցելու Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքի անդամներին` ամուսնուն, դստերը և որդուն: Նրանց ցավակցել է նաև Հայաստանում ԱՄՆ դեպան Ջոն Հեֆերնը, ով այս օրերին գտնվում է Լոս Անջելեսում: Դեսպանը մասնակցել է երգչուհու հոգեհանգստյան արարողությանը:

«Ես այսօր տիկնոջս հետ Լոս Անջելեսում էի և զգացված եմ, որ հնարավորություն ունեմ ներկա լինել Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանստի արարողությանը, ով այնքան թանկ է հայ ժողովրդի համար: Ամերիկացի ժողովրդի, ԱՄՆ դեսպանության անունից ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքին և հայ ժողովրդին` կորստի համար»:

Հիշեցնենք՝ Ֆլորա Մարտիրոսյանի դին դեկտեմբերի 10-ին կտեղափոխվի Հայաստան, որտեղ նրա երկրպագուները ևս հնարավորություն կունենան վերջին հրաժեշտը տալու ժողովրդական երգչուհուն:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button