Հասարակություն

Գյումրիում երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին ծաղկեպսակ է դրել պաշտպանության նախարարը

Աշխատանքային այցով դեկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է Շիրակի մարզում:

Գյումրիում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծաղկեպսակ է դրել 1988թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Սեյրան Օհանյանը Գյումրիում ներկա է եղել նաև ՀՀ զինված ուժերի 33 սպաների և նրանց ընտանիքների համար նախատեսված նորակառույց շենքի հանդիսավոր բացման արարողությանը, նորամուտ տոնող սպաներին է հանձնել Ժամանակակից կենցաղային և կոմունալ հարմարություններով բնակարանների բանալիները: Իր շնորհավորական խոսքում ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման խնդիրը մշտապես Հայաստանի Հանրապետության ղեկավարության, ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի ուշադրության կետրոնում է, և հաջորդ տարիներին ևս պաշտպանության նախարարությունը շարունակելու է զինված ուժերի սպաներին բնակարաններով ապահովելու ծրագիրը:

Թողնել պատասխան

Back to top button