Հասարակություն

Սպիտակի երկրաշարժի սրտած ու չսերտած դասերը

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Սեյսմիկ ռիսկի թերագնահատում, սեյսմակայուն շինարարության անկատար նորմեր, նախագծերում թույլ տրված կոպիտ սխալներ, շինարարական աշխատանքների ցածր որակ, բնակչության կողմից իրականցվող շենքերի կամայական ձևափոխումներ, օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ այլ գործոններ. սրանք 88-ի երկրաշարժի ժամանակ բերեցին այնպիսի ողբերգական հետևանքերի , որոնք սպասելի չէին անգամ նման ուժգնության երկրարշարժի դեպքում։
Երկրաշարժի 25 հազար զոհերի համար իր աշխատանքում թերացած որևէ մեկն այն ժամանակ պատասխանատվություն չկրեց. ժամանակն էր այդպիսին, քանի որ անորակ շինության նման շատ շուտով փլուզվեց նաև խորհրդային պետությունը։
Նորաստեղծ հայկական պետությանը մնում էր ավերակներից վեր հանել երկիրն ու սերտել երկրաշարժի դասերը։ Ի՞նչ է արվել անցած 24 տարիների տարիների ընթացքում մեր երկրում սեյսմիկ ռիսկը նվազեցնելու, անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ։
Սպիտակի երկրաշարժից հետո՝ 1991 թվականին Հայսատանում ստեղծվեց սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը, իսկ կես տարի անց ՝ Հայսատանի արտակարգ իրավիճակների վարչությունը, որով հիմք դրվեց ՀՀ ԱԻՆ ամբողջական համակարգի ձևավորմանը։ Այս ընթացքում լուրջ փոփոխություններ են իրականցավել օրենսդրական դաշտում, վերանայվել են սեյսմակայուն շինարարության նորմերը։
Եթե խորհրդային տարիներին շինությունների ճնշող մեծամասանությունը կարող էր դիմակայել 7 բալանոց երկրաշարժին, ապա 2006-ին ընդունված նորմերի համաձայն Հայաստանում կառուցված բոլոր շենքերը կարող են դիմակայել մինչև 9 բալ ուժգնությամբ երկրաշարժին։
Կատարված քայելրով հանդերձ՝ սեյսմիկ ռիսկը, մասնագետների գնահատմամբ, Հայսատանում շարունակում է մնալ շատ բարձր։ Մեր երկրի սեյսմիկ ռիսկը գնահատելու համար հետևյալ թվերը կարծում ենք, բավարար են։
Մայրաքաղաքի բնակֆոնդի 75 տոկոսն այսօր խորհրդային տարիներին կառուցված շենք- շինություններն են, որոնց հիմանակն մասը կառուցված են 7 բալանոց երկրաշարժի հաշվարկով։ Վթարային շենքերի ամրացման կարևորագույն խնդիրը 24 տարիների ընթացքում մնացել է չլուծված։ Ամրացման աշխատանքները մայրաքաղաքում սահմանափակվել են հիմնականում Աջափնյակ համայնքով։

Թողնել պատասխան

Back to top button