ԿարևորՀասարակություն

ՄԻՊ տարեկան բյուջեն գրեթե հավասար է կառավարության «գործունեության գնահատման» հետազոտության բյուջեին

Մարդու իրավունքների պաշտպանն այսօր իր բողոքն է հայտնել 2013 թվականի պետական բյուջեով իր աշխատակազմին հատկացված գումարի չափի կապակցությամբ։ Մասնավորապես՝ կառավարությունը մերժել է այն  11 մլն դրամով ավելացնելու խնդրանքը։ Ըստ Կարեն Անդրեասյանի՝ այս գումարն «անհրաժեշտ էր փակ հաստատություններում խոշտանգումների և բռնությունների կանխարգելման համար»։

Ավելին՝ Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ այդ 11 մլն դրամից 10 անգամ ավելի գումար է կառավարությունը հատկացնում «Կառավարության գործունեության գնահատման, կյանքի որակի և համայնքային կարիքների գնահատման հետազոտության» համար։

«Պաշտպանի տարեկան բյուջեն 176 մլն դրամ է, իսկ նշված հետազոտության բյուջեն՝ 106 մլն դրամ, ինչն էլ նշանակում է՝ Պաշտպանի մեկ տարվա ֆինանսավորումը գրեթե հավասար է կառավարության «գործունեության գնահատման» հետազոտության բյուջեին»,- ասել է Կարեն Անդրեասյանը։

Թողնել պատասխան

Back to top button