Հասարակություն

Մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարինե Ղազինյանը

Այսօր վաղ առավոտյան ԱՄՆ-ում վիրահատության ժամանակ մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարինե Ղազինյանը: Այսօր կառավարության նիստը մահվան լուրով սկսեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգասյանը: Վարչապետը և կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին դեսպանի հիշատակը: Կարինե Ղազինյանը ծնվել է 1955թ. հունվարի 8-ին, Երևանում:1977թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ռոմանա-գերմանական բաժինը:

1977-1981թթ. — աշխատել է Մոզամբիկում ԽՍՀՄ դեսպանությունում: 1983-1988թթ. — աշխատել է Պորտուգալիայում ԽՍՀՄ դեսպանությունում: 1992-1994թթ. – աշխատել է Երևանի պետական համալսարանում որպես իրավագիտության և բանասիրության ֆակուլտետների անգլերեն լեզվի դասախոս: 1997-1999թթ. — Ռումինիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար: 1999-2001թթ. — Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: 2001-2009թթ. — Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: 2009 թ. մարտից — 2011թ. սեպտեմբերի 8-ը` ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ, Հայաստան- ԵՄ Ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող: 2010թ. հունիսին ավարտել է Հարվարդի համալսարան, Քենեդու կառավարման դպրոց, գործադիր կառավարման դասընթացները: 2011թ. սեպտեմբերի 8-ին նշանակվել էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

Թողնել պատասխան

Back to top button