Տնտեսական

Հայաստանը միացել է Սևծովյան ավազանի առևտրային ցանցին

Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը Ռումինիայում ստորագրել է Սևծովյան ավազանի առևտրային ցանցի պայմանագիրը: Ռումինիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Թուրքիայի, և Հայաստանի ներկայացուցիչները Ռումինիայում ստորագրվել է համագործակցության համաձայնագիր ծրագրում ներգրավված կազմակերպությունների միջև: Նախաձեռնության շրջանակում Հայաստանից մասնակցում է Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը: Համաձայնագրով ամրագրվել են Ցանցի գործունեության հիմնական սկզբունքները և գործունեության ուղղությունները առաջիկա երեք տարիների համար: Տեղեկացնում են ՓՄՁ կենտրոնից:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի Միության աջակցությամբ Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի շրջանակում, որի նպատակն է խթանել Սևծովյան ավազանի հարակից շրջանների կայուն տնտեսական և սոցիալական զարգացումը: Ծրագրի հիմնական խնդիրն է համատեղ ջանքերով և ռեսուրսներով խրախուսել ներտարածաշրջանային և միջսահմանային տնտեսական համագործակցությունը` նպատակ ունենալով խթանել Սևծովյան ավազանի հարակից շրջանների կայուն զարգացումը: Ծրագրի շրջանակներում, աղբյուրի փոխանցմամբ,  հինգ երկրների յոթ մասնագիտացված կենտրոնների մասնակցությամբ ստեղծված Սևծովյան առևտրային ցանցը կնպաստի ծրագրի մասնակից երկրների միջև առևտրա-տնտեսական համագործակցության զարգացմանը, կբարելավի գործարար տեղեկատվության և առևտուրը խթանող ծառայությունների հասանելիությունը տարածաշրջանի գործարարների և հնարավոր ներդրողների համար: Ցանցի տրամադրած բոլոր ծառայություններն անվճար են:

Թողնել պատասխան

Back to top button