ԿարևորՀասարակություն

Բժշկասոցիալական փորձաքննության աշխատանքներում փորձում են կարգուկանոն հաստատալ

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2012/12/061212gov.mp3

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ԲՍՓ-ն աշխատանքների շուրջ կրքերը չեն մարում: Հիշեցնենք՝ սա այն գործակալությունն էր, որի ներսում տիրող կոռուպցիոն երևույթների մասին տարիներ շարունակ  քաղաքացիները դժգոհում էին և որոնց մասին պատկան մարմիները տեղեկացան բոլորովին վերջերս:
Հետո արդեն աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունում վարչապետի գլխավորությամբ խորհրդակցություն անցկացվեց, որի ժամանակ աշխատանքից ազատվեց ԲՍՓ-ի տնօրեն: Ոլորտի պատասխանատուն այսօր մի քանի որոշումներ ներկայացրեց կառավարության հաստատմանը, որոնց շնորհիվ  ԲՍՓ-ի աշխատանքներն առավել թափանցիկ պետք է դառնան:
ԲՍՓ-ի վեց հանձնաժողովների նախագահներ աշխատանքից ազատվել են։ Նախարար Արտեմ Ասատրյանը աշխատանքից ազատվելու հիմքը նախարարն այսպես ձևակերպեց. «Ազատումները կապված են աշխատողների՝ իրենց գործառույթները ոչ պատշաճ կատարելու, մասնավորապես քաղաքացիների հետ ուսումնասիրություններ անելուց և եզրակացությունները տալու ժամանակ ոչ ճիշտ որոշումներ կայացնելու հետ։ Այսինքն՝ փաստաթղթային հիմքերը, կայացրած որոշումները շատ դեպքերում  չեն համապատասխանում փաստաթղթային հիմքերին»:
ԲՍՓ հանձնաժողովներում ընդգրկվելու են նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ներկայիս համակարգի փոխարեն ներդրվելու է բողոքարկման եռաստիճան համակարգ: Հանձնաժողովի որոշման հետ համաձայն չլինելու դեպքում քաղաքացին կարող է այն բողոքարկել նախարարությունում: Ու եթե այս դեպքում էլ համաձայն չլինի, ապա առողջապահության և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարների կողմից կստեղծվի մասնագիտացված հանձնաժողով, որն ավելի մասնագիտական եզրակացություն կտա։
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում սիբրիրատխի նոր դեպքեր չեն արձանագրվել, հիվանդները համապատասխան բուժում են ստացել, 55 կասկածելի դեպքից 10 –ի մոտ է հիվանդությունը հայտնաբերվել:

Կառավարության որոշմամբ այսօր եւս մեկ գիտական հիմնադրամ ստեղծվեց, որն զբաղվելու է տարբեր համայնքներում հայագիտական ուսումնասիրությունների համակարգմամբ, որպեսզի կրկնողություններ չլինեն ու հիմնական ազգային խնդիրների վերաբերյալ տարբեր խորը ուսումնասիրություններ կատարվեն, հիմնադրամի ստեղծման անհրաժեշտությունն այսպես մեկնաբանեց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

Գործադիրն այսօր նաեւ ԱԺ- ին առաջարկեց դեկտեմբերի 17-ին ժամը 12-ին արտահերթ նստաշրջան հրավիրել ու քննարկել բոլոր այն կիսատ նախագծերը, որոնք այս նստաշրջանի ընթացքում չեն հասցնի քննարկել։

Թողնել պատասխան

Back to top button