Հասարակություն

Ախուրյանում բանկոմատից գողության կասկածանքով 4 մարդ բերման է ենթարկվել

Նոյեմբերի 25-ի գիշերը անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ  բացել էին Շիրակի մարզի Ախուրյան գյուղում գտնվող «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ին պատկանող բանկոմատի տարածքի մուտքի դուռը եւ մտնելով ներս՝  էլեկտրական սղոցի գործադրմամբ ապամոնտաժել  եւ հափշտակել էին բանկոմատի դրամարկղը, որում առկա էր 1 մլն  854 հազար դրամ:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 177 հոդվածի  2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով:
Ոստիկանությունից հայտնում են, որ այսօր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով տարբեր  ստորաբաժանումների հետ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով չորս  անձանց բերման են ենթարկել ոստիկանության Ախուրյանի բաժին:
Նախաքննությունը շարունակվում է:

Թողնել պատասխան

Back to top button