ԿարևորՀասարակություն

Կառլեն Ղազարյան. Քաղաքապետարանն ամբողջովին պատրաստ է ձմռանն ու տեղումներին

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Քաղաքապետարանն արդեն ավատրում է ձմռան նախապատրաստական աշխատանքները: Քաղաքապետարանը պատրաստ է ձյան տեղումներին և փորձելու են անել ամեն ինչ, որպեսզի սառույց չլինի, ձյունը մաքրվելու է տեղում, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը: Նա նաև ամփոփ ներկայացրել է քաղաքապետարանի կողմց 2012 թվականին կատարված աշխատանքները` իրականացված գիշերային լուսավորությւոնները, աղբահանման աշխատանքները, վերելակների և շենքերի մուտքերի նորոգումները:

Քաղաքապետարանն ամբողջովին պատրաստ է ձմռանն ու անգամ առատ տեղումներին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հավաստիացրեց Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը: Նրա տեղեկացմամբ` Երևանի տրամադրության տակ կլինի ավելի քան 500 մեքենա-մեխանիզմ: Դրանք բոլորը կարգի են բերված և պատրաստ են մաքրել փողոցներն ու բակերը ձնից: Պահեստավորված է նաև մեծ քանակությամբ աղ ու ավազ:

Նկատենք, որ քաղաքապետարանը միշտ էլ պատրաստվում է ձմռանը, որի մասին հայտարարում է ամեն տարի ձյան տեղումներից առաջ: Այդուհանդերձ` գաղտնիք չէ, որ ձյան տեղումները միշտ էլ անհարմարություն են ստեղծում և արդեն խորը ձմռանը երբ հետաքրքրվում ես թե ինչու ձյան մաքրման աշխատանքները չեն իրականացվում այնպես, ինչպես խոստացված էր, յուրաքանչյուր պաշտոնյա այդ պատասխանատվությունը գցում է մեկուրիշի վրա: Հիմանկանում այդ խնդիրներն առաջանում են վարչական շրջաններում և համատիրություններում:

Անդրադառնալով քաղաքապետարանի կողմց 2012 թվականին կատարված աշխատանքներին, Կառլեն Ղազարյանը նշեց, որ վերանորոգվել 1380 վերելակ, 1315 բազմաբնակարան շենքերի մուտք, իրականացվել է գիշերային լուսավորություն. Միայն 2012 թվականի ընթացքում իրականացված գիշերային լուսավորությունն ընդգրկել է 111 կիլոմետր տարածք, այդ թվում` փողեցներ, բակեր, այգիներ, կամուրջներ, արձաններ: Կառլեն Ղազարյանը բավականին դրական է գնահատում նաև աղբահանման աշխատանքները: Նրա տեղեկացմամբ` Երևան քաղաքից աղբավայրեր է տեղափոխվում օրական 750-800 տոննա աղբ: Կոմունալ տնտեսության վարչության պետը վստահ է, որ իրավիճակն էլ ավելի լավ կլիներ, եթե փոքր ինչ ակտիվ լինեին նաև բնակիչներն ու համատիրությունները: Նրանք էլ իրենց հերթին կօգնեին քաղաքապետարանին, եթե կազմակերպվեին շաբաթօրյակներ և տվյալ շենքի բնակիչների կողմից` բակային տարածքի մաքրման աշխատանքներ:

Թողնել պատասխան

Back to top button