ԿարևորՀասարակություն

Վարուժան Հոկտանյան.2003-2011 թթ-ին Հայաստանն ավելի կոռումպացված է դարձել

Նվարդ Դավթյան

«Ռադիոլուր»

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտորնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն այսօր ներկայացրել է 2012-ի կոռուպցիայի ընկալման համաթիվը: 0-100 դասակարգման  սանդղակում, որտեղ 0-ն բացարձակ կոռումպացվածության, իսկ 100-ը` մաքրության ցուցանիշն է, Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը հավասար է 34-ի: Կոռուպցիայի ընկալման համաթիվը,    հիշեցնենք, գնահատում, դասակարգում է պետությունները` ելնելով նրանից, թե պետական և համայնքային մարմինները որքանով են ընկալվում որպես կոռումպացված: Համաթիվն էլ ստացվում է ճանաչում ունեցող կազմակերպությունների կողմից անցկացված հարցումների և գնահատումների` կոռուպցիային առնչվող տվյալների համադրումից: Եվ այպես, 2012-ի տվյալներով` Հայաստանի հարևաններից ամենաբարվոք վիճակում գտնվում է Վրաստանը, որի համաթիվը 52 է: Ի դեպ, Վրաստանն իր այս ցուցանիշով ավելի մաքուր երկիր է համարվում, քան Եվրամիության անդամ մի շարք երկրներ: Հայաստանից ավելի բարվոք վիճակ է Թուրքիայում, որի կոռուպցիայի ընկալման համաթիվը հավասար է 49-ի: Հայաստանն առաջ է անցել մյուս հարևաններից`  Ադրբեջանից և Իրանից:

Նշված երկրներում կոռուպցիայի մակարդակը շատ ավելի բարձր է, իսկ ընկալման համաթվերը` համապատասխանաբար` 27 և 28: «Կոռուպցիայի ընկալման համաթվով Դանիան, Ֆինլանդիան և Նոր Զելանդիան 90-ական միավորով հանդիսանում են դասակարգման աղյուսակի առաջատարներ: Նույն աղյուսակում ամենակոռումպացված երկրներն են Աֆղնաստանը, Հուսիսային Կորեան և Սոմալին»:

Վարուժան Հոկտանյանը, անդրադառնալով 2003-11 թվականների դինամիկային, ասել է, որ Հայաստանն այս տարիներին ավելի կոռումպացված է դարձել :

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button