ԿարևորՔաղաքական

Սերժ Սարգսյանն այսօր Աշգաբադում կմասնակցի ԱՊՀ գագաթաժողովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Աշգաբադում կմասնակցի ԱՊՀ գագաթաժողովին։ Դրա նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են նախօրեին` ԱՊՀ Արտգործնախարարների խորհրդի նիստում, որտեղ Հայաստանը ներկայացնում է Էդվարդ Նալբանդյանը։ Այստեղ քննարկվել են  ինչպես համագործակցության անդամ երկրների նախագահներին ներկայացվելիք փաստաթղթերը, այնպես էլ ԱՊՀ տարածքում բազմակողմ համագործակցության առանցքային ուղղությունները։ Նախարարները մասնավորապես քննարկել էին գործող թուրքմենական նախագահության կողմից նախաձեռնած ԱՊՀ-ում համակողմանի համագործակցության հետագա զարգացման մասին հռչակագրի նախագիծը, որը ներառված է այսօրվա գագաթաժողովի օրակարգում։

Թողնել պատասխան

Back to top button