Քաղաքական

Ղարաբաղյան խնդիրը քննարկվեց նաեւ փարիզյան կլոր սեղանում. երեւանյան արձագանքներ

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Նոյեմբերի 25-29 Ազգային ժողովի «Հայաստան-Ֆրանսիա» բարեկամական խմբի անդամները գտնվում էին Ֆրանսիայում: Այսօր պատգամավորները ներկայացրել են իրենց այցի արդյունքները։
Խմբի ղեկավար Արա Բաբլոյանն իր գոհունակությունը հայտնեց երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակով, ինչը ավելի ակնառու էր  ՀՀ նախագահի վերջերս Ֆրանսիա կատարած այցից հետո: Բաբլոյանը կարևորեց հարաբերությունների զարգացումը ոչ միայն միջպետական, այլ նաև միջհամայնքային մակարդակով:

Մեր պատգամավորների այցելության հիմնական նպատակը  «Լեռնային Ղարաբաղ. խաղաղություն և երկխոսություն» թեմայով կլոր սեղանն էր, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային այս հակամարտության կարգավորման ուղիները և ցուցադրվել է բուլղարացի վավերագրող Ցվետանա Պասկլալևայի ֆիլմը:
Խնդրի պատմությանը և խաղաղ կարգավորմանը նվիրված այս համաժողովում խոսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Բերնար Ֆասիեն, ով 6 տարի անմիջական մասնակցություն է ունեցել գործընթացին:

Մարգարիտ Եսայանի դիտարկմամբ էլ՝ միջոցառմանը ներկա ֆրանս-ադրբեջանական պատգամավորական խմբի անդամներից ոմանց պրոադրբեջանական դիրքորոշումը անշահախնդիր չէր և հիմնված էր Բաքվի կողմից նվիրատվությունների վրա: Մասնավորապես, սենատոր Նատալի Ղուլիին նվիրել էին մի թանկարժեք մատանի:

Խմբի անդամ, պատգամավոր Մհեր Շահգելդյանը բարձր գնահատեց արտերկրի հայկական լոբբիի ներուժը: Միևնույն ժամանակ նկատեց նաեւ հակադիր ճամբարների ակտիվությունը:

Խորհրդարանականը անհրաժեշտ համարեց հայկական Սփյուռքի ազդեցության նորացումը, ինչը թույլ կտա չեզոքացնել թուրքական և ադրբեջական լոբբիստների ջանքերը:

Թողնել պատասխան

Back to top button