Հասարակություն

Թուրքիա այցելող հայաստանցիների թիվը նվազել է

Թուրքիա այցելող Հայաստանի քաղաքացիների թիվը այս տարվա հունվար- հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա համեմատ կրճատվել է 3,23 տոկոսով։

Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության տվյալներով՝ հոկտեմբերին Թուրքիա է այցելել 5337 ՀՀ քաղաքացի, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 2081- ով պակաս։

Մինչդեռ, ըստ թուրքական տվյալների, 2011- ին Թուրքիա այցելել է 72393 ՀՀ քաղաքացի՝ 2010- ի համեմատ 4,5 տոկոսով ավելի։

Թողնել պատասխան

Back to top button