Միջազգային

Ադրբեջանը անցանկալի անձ է համարում Վրաստանի գրողների միության նախագահին

Ադրբեջանի «սեւ ցուցակը» այսօր համալրվել է։ Այն անգամ հարեւան երկիրը պերսոնա նոն գրատա է հայտարարել Վրաստանի գրողների միության նախագահ Մաքվալա Գոնաշվիլիին։ Պատճառը այցն է ԼՂՀ։

Վրացի գրողը Արցախի գրողների միության հրավերով նոյեմբերի 17- 18- ը եղել է Ստեփանակերտում։

Արդյունքում չեղյալ է հայտարարվել նրա այցը Բաքու Ադրբեջանի գրողների միության հրավերով։ Վրաստանի ԱԳՆ- ն տիկին Գոնաշվիլիին կոչ է արել որոշ ժամանակով ձեռնպապ մնալ Ադրբեջանի այցից։

Թողնել պատասխան

Back to top button