Միջազգային

126 վավերագրական ֆիլմերից Ամերիկյան կինոակադեմիան արդեն ընտրել է 10-ը

Ամերիկյան կինոակադեմիան ընտրել է ներկայացված 126 վավերագրական ֆիլմերից 15-ը: Աշխատանքներից միայն հինգը կարող են հայտնվել կարճ ցուցակում, որը կհրապարկվի գալիք հունվարին: Հիշեցնենք՝ հայկական «Եթե բոլորը…» ֆիլմը հայտնվել է «Օսկար» մրցանակաբաշխության երկար ցուցակում` «Լավագույն օտարալեզու» ֆիլմ անվանակարգում: Ցուցակում ընդգրկվել է ընդհանուր առմամբ 71 ֆիլմ: «Ռիա Նովոստին» հայտնում է, որ հունվարի 10-ին կհայտարարվի 24 անվանակարգերում «Օսկար» մրցանակին հավակնորդ թեկնածուների անունները: Տեղեկացնենք, որ «Օսկար» 85-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է 2013-ի փետրվարի 24-ին:

Թողնել պատասխան

Back to top button