Հասարակություն

Կրթական ոլորտում լուրջ փոփոխություններ են հասունանում

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Բուհական ոլորտում առաջիկա  հինգ տարիներին սպասվում են լուրջ փոփոխություններ։ Նախ՝ հինգ հայկական բուհ կանցնեն միջազգային հավատարմագրում, կմաշկվի բուհերում ուսման վարձի հաշվարկման մեթոդաբանությունը, կսահմանվ վերին շեմը, կփոխվեն բուհերի ֆինանսավորման մեխանիզմները, կլծուվի բարձրագույն կրթության հասանելիության խնդիրը, կխրախուսվի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների կրթություն ստանալու իրավունքը:

Առաջիկա հինգ տարիներին իրականացվելիք ամենակարեւոր ծրագրերից մեկն էլ  երաշխավորված հիմնավորված կրթությունից պարտադիր 12-ամյա կրթության, այդ թվում նաեւ՝ մասնագիտական կրթության անցումն է: Սա նշանակում  է, որ 9-րդ դասարանն ավարտելուց հետո աշակերտը պարտավոր է շարունակել ուսումը կա’մ ավագ դպրոցում, կա’մ միջին մասնագիտական ուսումնարանում։ Այժմ ամեն տարի 9-րդ դասարանն ավարտող շուրջ 4 հազար շրջանավարտ չի շարունակում կրթությունը։

Ի դեպ՝ վերջին տարիներին պետությունը 50 տոկոսով ավելացրել է անվճար տեղերի քանակը նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում, տասնյակ քոլեջներ վերազինվել են, վերանորոգվել, ամբողջությամբ վերանայվել է կրթական բովանդակությունը։

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button