Քաղաքական

Քաղաքական խա՞ղ, թե՞ իմիտացիա

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Ներքաղաքական դաշտն են այսօր վերլուծել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ու ԳԽ նախկին պատգամավոր Ազատ  Արշակյանը: Նրանք որոշ վերլուծություններ են արել կիրակի օրը տեղի ունեցած ընտրությունների մասին ու խոսել առաջիկա  նախագահական ընտրություններից:

Ավանում անցած կիրակի տեղի ունեցած ընտրությունները պարզորշ վկայում են քաղաքական դաշտի փոշիացման մասին՛ վերլուծելով մեծամասնական ընտրակարգով կայացած ընտությունները՝ եզրակացրեցին նրանք։

«Էլիտան հետ է քաշվել, մի մասն էլ հեռացել է երկրից և մնացել է այն, ինչ մնացել է: Պլենտուսից ցածրերն են վեր բարձրացել»,- մեր իրականության մեջ անիմաստ է մեծամասնականով թեկնածություն առաջադրել կարծում է քաղ տեխնոլոգը:

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը ևս ժամանակին հետ քաշվեց ու քաղաքական դաշտում չի երևում, իր այդ քայլը նա բացատրեց անունը չփչացնելու ձգտմամբ: Ես արմունկներով ինձ համար ճանապարհ բացող չեմ ասաց։

«Ժամանակին ինձ համար անակնկալ էր, դա միակ իշխանափոխությունն էր Հայաստանում»,- նկատեց նա:

Իսկ ինչ է կատարվում քաղաքական դաշտում այսօր. քաղաքական խա՞ղ, թե՞ իմիտացիա: Կարեն Քոչարյանը դժվարանում է պատասխանել, հնարավոր և մեկը, և մյուսը, ասաց։
ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը չբացառեց, որ առաջադրումների ավարտին մինչ այժմ ի հայտ չեկած ևս մեկ թեկնածու հայտնվի։

Եթե անգամ առաջադրվի ԲՀԿ առաջնորդը, դա Կարեն Քոչարյանի կարծիքով անակընկալ չի լինի, սակայն իրական անակնկալներ կարող են և հնարավոր է, որ լինեն ասաց:

 

Թողնել պատասխան

Back to top button