ԿարևորՄիջազգային

Սեւծովյան բանկի ղեկավարը հայ- թուրքական սահմանը բացելու կոչ է անում

Սեւծովյան տարածաշրջանում գործարարներն ու մարդիկ միայն կշահեն, եթե վերաբացվի հայ- թուրքական սահմանը, թուրքական «Զամանին» այսօր ասել է Սեւծովյան բանկի գլխավոր տնօրեն Անդրեյ Կոնդակովը։

«Մենք որպես զարգացման բանկ աջակցում ենք տարածաշրջանային համագործակցությանը եւ առեւտրին։ Մենք կողջունենք ցանկացած նախաձեռնություն, որը կբերի Սեւծովյան տարածաշրջանի երկրների, ժողովուրդների եւ գործարարների միջեւ փոխհամաձայնության, եւ Հայաստանի հետ սահմանի բացումը, անշուշտ, նման քայլերից մեկն է»,- ասել է Կոնդակովը։

Թողնել պատասխան

Back to top button