ԿարևորՄիջազգային

Պուտինն ու Էրդողանը ընդհանուր եզրակացության չեն հանգել

Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուքիայի վարչապետ Ռեջեպ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած բանակցություններում սիրիական հակամարտության կարգավորման հարցում չեն հանգել մեկ ընդհանուր եզրակացության, տեղեկացնում է Բի-բի-սին: Էրդողանը համարում է, որ Պուտինը կարող է առանցքային դեր ստանձնել հակամարտության կարգավորման հարցում : Սակայն հանդիպման ավարտին խոսելով բանակցությունների մասին Վլադիմիր Պուտինը լրագրողներին ասել է, որ թեև Ռուսաստանն ու Թուրքիան միանման են գնահատում Սիրայում առկա իրավիճակը, այնուամենայնիվ, «առայժմ չեն կարողանում ընդհանուր մոտեցում գտնել նպատակին հասնելու մեթոդների խնդրում»:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում Ռուսաստանը Սիրիայի սահմանին թուրքական հրթիռների տեղակայման ծրագրին, Պուտինն ասել է, որ հասկանում է Թուրքիայի մտահոգությունները սահմանին կատարավող իրադարձություններով պայմանավորված, սակայն կարծում է, որ լրացուցիչ ձեռնակները սահմանային հատվածում ոչ թե կլիցքաթափեն լարվածությունը, այլ ավելի կխորացնեն այն:

«Գիտեք, ինչպես ասում են, եթե պիեսի սկզբում պատին հրացան կա կախված, ապա այն  վերջում անպայման պետք է կրակի, իսկ մեր ինչին է պետք է սահմանային փոխհրաձգությունը», -ասել է Պուտինը: Պուտինի կարծիքով Սիրիայի տարածքից Թուրքիայի ուղղությամբ վերջերս իրականացված հրթիռակոծումը պատահականության հետևանք էր և, ակնհայտ է, որ Սիրիան իր հարևանների վրա հարձակվելու մասին մտածելու ժամանակ չունի:

Թողնել պատասխան

Back to top button