Հասարակություն
Հաշմանդամ երեխան իր համար բացահայտում է աշխարհը


Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»- Գյումրի
Գյումրիում «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն հասարակական կազմակերպությունը Եվրամիության ֆինանսավորմամբ տեղադրել է հատուկ ճոճանակ անվասայլակով տեղաշարժվող մարդկանց համար՝ առանց տարիքային սահմանափակման:
Հաշմանդամների իրավունքների պաշտպանության օրը Գյոմրիի քաղաքապետարանում «Հայկական Կարիտաս», «Փյունիկ» ու հաշմանդամների խնդիրներով մտահոգ կազմակերպությունները հանդիսավոր միջոցառմամբ ներկայացնում էին աշխարհն իր ողջ գույներով, ինչպիսին ընկալում էին շահառուները: