Մշակույթ
Ինչպիսի՞ն է Սիրանույշ Գալստյանի հայացքը դեպի հայ կինոն


Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»
«Աշխարհի տարբեր ժողովուրդների մենք նախ և առաջ ճանաչել և ընդունել ենք իրենց կինոյի միջոցով. նույն իտալացիներին, ֆրանսիացիներին, ամերիկացիներին: Դա անժխտելի է: Վերջին քսան տարիների հայկական ֆիլմերով օտար արվեստասերը մեզ կարող է ճանաչել միայն մասամբ, կարելի է ասել՝ շատ քիչ»,-ասում է կինոգետ, Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի, ԵՊՀ արվեստագիտության ամբիոնի դասախոս Սիրանույշ Գալստյանը։ 2011-ին լույս տեսավ նրա երկար տարիների աշխատանքի հանրագումարը՝ «Հայացք մեր կինոյին. պատմությունը և ներկան» գիրքը: Ինչպիսի՞ն է կինոգետի հայցքը դեպի հայ կինոն, ինչպիսի՞ն է այն փորձել ներկայացնել գրքում և ինչպիսին է տեսնում մեր օրերում ստեղծված հայ կինոն։