ԿարևորՄշակույթ

Դեկտեմբերի 10-ին Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան

«ԱՄՆ-ից Ֆլորա Մարտիրոսյանի հարազատների նախնական տեղեկացմամբ` հինգշաբթի Լոս Անջելեսում կկատարվի հոգեհանգստի արարողություն: Դեկտեմբերի 10-ին աճյունը կտեղափոխվի Հայաստան»,- տեղեկացնում են Մշակույթի նախարարությունից: Սիրված երգչուհուն վերջին հրաժեշտ արարողությունը կկայանա դեկտեմբերի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Նույն օրը կլինի հուղարկավորությունը Երեւանի քաղաքային պանթեոնում: Հիշեցենք, որ Հայաստանի ժողովրդական արտիստուհի, հայտնի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ում։ Նա 55 տարեկան էր:

Թողնել պատասխան

Back to top button