ԿարևորՀասարակություն

ԱՆ.Սիբիրյան խոցի 55 դեպք է արձանագրվել

Այսօրվա դրությամբ բակային համայցերի արդյունքում արձանագրվել է սիբիրյան խոցին բնորոշ ախտանշաններով կասկածելի ընդամենը 55 դեպք, որից 10-ը լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է, տեղեկացնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից: Օջախում բնակչությունը հաճախ բժշկական օգնության է դիմում մաշկի ամբողջականության անգամ փոքր խախտումների դեպքում, ինչի արդյունքում բավական շատ են գերախտորոշման դեպքերը: Ներկայումս հոսպիտալացված հիվանդներ չկան: Ըստ նախարարության՝ սիբիրյան խոց հիվանդության դեմ պայքարի կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են:

Հիշեցնենք, որ նոյեմբերի երրորդ տասնօրյակում Սիբիրյան խոց կասկածելի ախտորոշմամբՄարտունու հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք էր տեղափոխվել 4 մարդ, որոնցից երեքի մոտ հետազոտման արդյունքում հայտնաբերվել էին սիբիրյան խոցի հարուցիչներ: Իսկ հոկտեմբերի առաջին կեսին սիբիրյան խոց ունենալու մեջ կասկածվող և հոսպիտալացված 15 հիվանդներից վերցված նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքներով սիբիրյան խոց հիվանդությունը հաստատվել էր մեկ անձի մոտ։

Թողնել պատասխան

Back to top button