ԿարևորՄշակույթ

Օսկարին առաջադրված հայկական ֆիլմը` ադրբեջանական հերթական հիսթերիայի պատճառ

Ադրբեջանին զայրացրել է հայկական «Եթե բոլորը…» ֆիլմի` Օսկարի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրվելու հանգամանքը: «Եթե բոլորը…» ֆիլմը ներկայացնում է, թե ինչպես է մարդասիրությունը հաղթանակ տանում նախապաշարմուքների նկատմամբ: Ֆիլմը պատմում է Արցախյան ազատամարտի մասին, ինչը դարձել է ադրբեջանական հիստերիայի պատճառ: «Կարող ենք ասել, որ այս պատմությունը դիպչում է մեր երկրի համար շատ զգացմունքային հարցի՝ Արցախին: Ինչու են մարդիկ մահանում, ինչու են լինում պատերազմներ, ինչն է մարդկանց հերոսության դրդում: Շատերն արդեն գտել են այդ հարցի պատասխանը, իսկ մյուսները դեռ փնտրում են»,-ասվում է ֆիլմի կայքէջում:
Սա արդեն չորրորդ աշխատաքն է, որ Հայաստանը ներկայացնում է Օսկարի, բայց առաջինն է, որը պաշտոնապես առաջադրվել է: Արվեստի և գիտության կինոմատոգրաֆիկական Ակադեմիան յուրաքանչյուր երկրից ընդունում է մեկ ֆիլմ՝ օտարերկրյա ֆիլմ անվանակարգում առաջադրելու համար:

Այս տարի ընդունվել է ռեկորդային քանակի՝ 71 ֆիլմ, այդ թվում՝ Ադրբեջանից և Հայաստանից: Ադրբեջանում գրող Էլչինա Հուսեյնբայլին հայտատարել է, թե իբր ֆիլմի սցենարը գողացված է իր «Արևից կուրացածը» ֆիլմից: Սակայն Միքայել Պողոսյանը, ով ֆիլմի սցենարի հեղինակն է, հայտարարել է, որ ֆիլմը մտածված է եղել շատ ավելի վաղ, քան տպագրվել է Էլչինա Հուսեյնբայլի պատմությունը: «ֆիլմում ոչ մի հակաադրբեջանական բան չկա: Այն քարոզում է սեր և խաղաղություն: Մենք այդքան մրցանակներ չէինք ստանա, եթե ֆիլմը լիներ ժողովուրդների միջև թշնամանք տարածելու մասին»,-հայտարարել է սցենարի հեղինակը: Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ Դավիթ Մուրադյանի խոսքով՝ ֆիլմն ընտրվել է գաղտնի քվեարկության միջոցով: «Ես ցավում եմ, որ ադրբեջանցիները փորձում են քաղաքականացնել այս հարցը և ճնշում գործադրել Օսկարի հանձնաժողովի վրա: Այս պահվածքը անընդունելի է և դեմ է բոլոր նորմերին»,-ասել է Դավիթ Մուրադյանը:

Թողնել պատասխան

Back to top button