ԿարևորՄիջազգային

Վլադիմիր Պուտինը Ստամբուլում կքննարկի սիրիական հակամարտության հարցը

Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կժամանի Ստամբուլ, որտեղ Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ կանցկացնի բարձրագույն մակարդակի համագործակցության խորհրդի նիստը: Կքննարկվեն երկողմ հետաքրքրություն ներկայացնող նախագծեր և սիրիական ճգնաճամի կարգավորմանն ուղղված հարցեր:

«Թուրքիայի եւ Ռուսաստանի ղեկավարները կքննարկեն «Արաբական գարնան» եւ սիրիական խնդրի շուրջ երկու երկրների միջեւ եղած տարաձայնությունները: Սակայն, այցի հիմնական նպատակը առեւտրի, տնտեսության, ֆինանսների եւ Թուրքիա ռուսաստանյան էներգակիրների մատակարարման հարցերում համագործակցությանբ ամրապնդումն է», -գրում է Today`s Zaman թերթը` նշելով, որ ռուս դիվանագետները մեկնաբանել են, որ Պուտինի այցը Թուրքիա «ապացուցում է, որ վերջին զարգացումները չեն ազդել ռուս-թուրքական հարաբերությունների վրա»:

Թողնել պատասխան

Back to top button