ԿարևորՀասարակություն

Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու.Մովսես Գորգիսյանն այսօր կդառնար 51 տարեկան

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Սուգը հավերժ է, եթե պայքար չկա». ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանին բնորոշող թերևս ամենադիպուկ խոսքերը։ դեկտեմբերի 3-ը նրա ծննդյան օրն է։ Մովսես Գորգիսյանը ծնվել է 1961 թվականին՝ Երևանում։ 84 թվականին ավարտել Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը։ Աշխատել է Գորիսի դրամատաիկական թատրոնում։ 1987թ. Ազգային ինքնորոշում միավորման անդամ էր և «Հրապարակայնություն» և «Հայրենիք» ամսագրերի հիմնադիր խմբագիրը։ 1988 թվականի մայիսի 28-ին Ազատության հրապարակում առաջին անգամ նա է բարձրացրել հայոց եռագույնը։ Ազգային զարթոնքի այդ շրջանում հանդես է եկել Հայոց անկախ պետականության վերականգնմանն ուղղված ելույթներով ու հրապարակաումներով։ «Անկախության բանակի» հիմնադիրներից է։ Զոհվել է 1990 թվականի հունվարի 19-ին՝ Երասխավանի պաշտպանության ժամանակ։ ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանը հետմահու պարգևատրվել է նաև ՀՀ բարձրագույն «Հայերնիք» շքանշանով։ Մովսես Գորգիսյանն այսօր կդառնար 51 տարեկան։

Թողնել պատասխան

Back to top button