Հասարակություն

Հաշմանդամ երեխաների 65 տոկոսն ապրում է աղքատության մեջ

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2012/12/031212childe.mp3
Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաները շարունակում են մնալ հայ բնակչության ամենախոցելի և մեկուսացված խումբը՝ ենթարկվելով բազում անհավասարությունների ՝ կրթության, ընտանեկան խնամքի, մատչելի տեղաշարժի ու հասարակական ներգրավվածության առումով։ Այս իրավիճակը պարզել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի մեր երկրում իրականացված հետազոտությունը, որն իրականացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատվերով։

Հաշմանդամություն ունեցող գրանցված երեխաների թիվը Հայաստնում 8000 է, որը կազմում է ողջ մանկական բնաչության 1 տոկոսը։ Այս երեխաների 65 տոկոսն ապրում է աղքատության մեջ ՝ օրական 3 ԱՄՆ դոլարով, 8 տոկոսն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ՝ օրական 2 դոլարով։ Հանրակրթության հասանելիույան հարցում այս երեխաները կանգնած են բազմաթիվ խնդիների առաջ։
Հաշմանդամություն ունեցող 5 երեխաներից մեկը, կամ 18 տոկոսը, դպրոց չի հաճախում։ Պատկերն ավելի տխուր է գյուղական վայրերում։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցը ցույց է տալիս, որ հաշմանդամություն ունեցող երեխաների 12 տոկոսն ընդհանրապես ընկերներ չունեն, նրանց 33 տոկոսը չի մասանկցում համայնքային միջոցառումներին։ Հաշմանդամություն ունեցող երեխաներին ու նրանց ընտանիքներին մատուցվող ծառայությունների ոլորտում մեծ դիֆիցիտ կա, 5 երեխաներից չորսը կամ 81 տոկոսը հաշմանդամության թոշակից բացի որևէ օժանդակություն չի ստանում։
Այս խնդիրներով հանդերձ մեր երկիրը զգալի առաջընթաց է արձանագրել կրթության ոլորտում։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմա Բաղդասարյանի տվյալներով՝ 1700 հաշմանդամություն ունեցող երեխաներ այսօր սովորում են մոտ 100 ներառական դպրոցներում։ Ցուցանիշը կավելանա «Կրթության մասին» օրենքում համապատասխան փոփոխություններից հետո, որոնք արդեն քննարկվում է ԱԺ-ում։

Պետությունն այսօր լուրջ խնդիրներ ունի համայնքային ծառայությունների կատարելագործման ոլորտում։ Բացը փորձում են լրացնել ցեկեկային խնամքի մարզային կենտրոններով։ Չորս նման կենտրոններ են գործում Տավուշի մարզում՝ մասնագիտացված ծառայություններ մատուցելով 600 երեխաների։ Այս կենտրոնների ընդլայնումն ու նոր ծառայությունների ստեղծումը կկանխեն երեխաների տեղավորումը մանկատներում և հատուկ տիպի գիշերօթիկ դպրոցներում։
Ոլորտի պատասխանատուների վստահեցմամբ՝ նոր օրենքի ընդունումը զգալիորեն կբարելավի իրավիճակը և կստեղծի միջավայր, որտեղ հաշմանդամություն ունեցող երեխաներն ավելի պաշտպանված կլինեն։
Մերի Մարտիրոսյանը միայնակ խնամում է հաշմանդամություն ունեցող երկու երեխաների։ Նրա խոսքով՝ ներառական կրթության շնորհիվ երկու երեխաներն էլ այսօր զարգացման լավագույն հնարավորությունն են ստացել, ունեն բարձր առաջադիմություն, բայց խնդիրներն այսքանով չեն լուծվում։ Չի աշխատում, իսկ ընտանիքն ապրում է վարձած բնակարանում։ 18200 դրամից բացի պետությունից որևէ այլ օժանդակություն չի ստանում։

«Փարոս» ծրագրից ևս ընտանիքը չի օգտվում, քանի որ Մերի Մարտիրոսյանի հայրն ունի իր անվամբ գրանցված «Զապորոժեց» ավտոմեքենա։ Կինը չի զլանում և օժանդակության խնդրանքով նամակներ է հղում տարբեր հասցեներով։ Պատասխանում են. «Դուք հերոս կին եք, բայց օգնել չենք կարող»։

Թողնել պատասխան

Back to top button